Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

ԳՓՄ մոծակները` մալարիայի դեմ պայքարում. news.am

ԳՓՄ մոծակները` մալարիայի դեմ պայքարում. news.am

Ամերիկացի գիտնականները միջոց են մշակել, որը թույլ կտա վերահսկել կենդանիների եւ մանրէների վայրի պոպուլյացիաներում արհեստական մուտացիաների տարածումը: Այդ մեթոդի օգնությամբ գիտնականները ցանկանում են ստուգել գենային դրայվի արդյունավետությունը մալարիա հիվանդությունը տարածող մոծակների ոչնչացման գործում:

Գենային դրայվը (gene drive) մեթոդ է, որը թույլ է տալիս մարդու փոփոխված գենն արագ տարածել կենդանիների կամ բույսերի վայրի պոպուլյացիայում: Օրինակ. արհեստական մուտացիան կարող էր փրկել շատ մարդկային կյանքեր: Սակայն հայտնի չէ, թե պոպուլյացիայի ոչնչացումն ինչպես կարտացոլվի շրջակա միջավայրի վրա: Գիտնականները տվյալ խնդիրն անվանել են «Հնարք-22», որովհետեւ դրա լուծումը հակասում է ինքն իրեն. գենային դրայվի անվտանգությունը ստուգելու համար անհրաժեշտ է մուտացիաները տարածել բնական միջավայրում:

Հարվարդի համալսարանի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի կենսաբանները արատավոր շրջանակից ելք են առաջարկել: Նրանք մտածել են, թե ինչ անել, որպեսզի գենային դրայվը կարողանա ինքն իրեն սահմանափակել, նախ` նպաստելով մուտանտային գենի տարածմանը, իսկ մի քանի սերունդ անց` հանգեցնելով դրա անհետացմանը:

Հետազոտողների գաղափարն այն է, որ գենային դրայվ իրականացվի երեք ԴՆԹ տարրի օգնությամբ, որոնցից յուրաքանչյուրը կազմված է մեկ կամ մի քանի գենից: А տարրն իրեն պատճենում է եւ հոմոլոգիական քրոմոսումի մեջ ներդնում В տարրի առկայության դեպքում, իսկ В տարրն իրեն պատճենում է եւ ներդնում С տարրի առկայության դեպքում: Ինքը` С տարրը, պոպուլյացիայում տարածվում է ժառանգման միջոցով` փոխանցվելով սերնդի միայն կեսին:

Եթե գիտնականները բաց թողնեն հազարավոր մոծակներ, որոնք իրենց մեջ կրում են այս երեք տարրը, փոփոխված գեներով միջատների զուգավորումը վայրի մոծակների հետ կհանգեցնի նրան, որ ամբողջ սերունդն իր մեջ կկրի А եւ В տարրերը, բայց միայն կեսը` С տարրը: Ժառանգականության կանոնների արդյունքում  А եւ В-ն դարձյալ արագ կտարածվեն պոպուլյացիայում, սակայն որոշ քանակությամբ սերունդ հետո գործնականում կանհետանա С տարրը, դրանից հետո` В տարրը եւ վերջապես` А տարրը:

Կենսաբանները նախատեսել են գենային դրայվի առաջին փորձարկումները կատարել նեմատոդների վրա: Գիտնականների խոսքով, մուտանտ գենի տարածումը կախված կլինի այն բանից, թե քանի կենդանի բաց կթողնվի բնական միջավայր: Կարելի է այնպես անել, որ մուտացիայի կրող լինեն գործնականում բոլոր առանձնյակները, որոնք ապրում են որոշակի տարածքում, սակայն ավելի խոշոր պոպուլյացիայում գեները չեն կարողանա տարածվել: Եթե փորձարկումները հաջող լինեն, այդ տեխնոլոգիան հնարավոր կլինի կիրառել այն վայրերում, որտեղ մարդկանց առողջությանն ակնհայտ վտանգ է սպառնում մալարիա հիվանդությունը տարածող մոծակների կողմից:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ